«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
30.04.2019 | 00:13

Ինչպես մարդկանց դեմքերը նման չեն իրար, այնպես էլ նման չեն նրանց սրտերը։ Ինչպես անհագ են դժոխքն ու կորուստը, այնպես էլ անհագ են ագահ մարդու աչքերը։ Տիրոջ առջև պիղծ են հանդուգն աչքերով, խրատ չլսող և ցոփ լեզու ունեցող մարդիկ։ Արծաթն ու ոսկին փորձում է հալոցը, իսկ մարդուն` նրան գովաբանողների բերանը։ Անօրենի սիրտը չարիքներ է որոնում, ուղիղ սիրտը փնտրում է գիտություն։


Առակներ 27. 19-21

Դիտվել է՝ 4073

Մեկնաբանություններ